Ընկեր Պուտինի լեգիտիմությունը ճանաչում է բացառապես ընկեր Պուտինը։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ի պատասխան Ուկրաինայի նախագահի «ոչ լեգիտիմության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության։
«Ուկրաինայում ժողովուրդն է ընտրություն կատաչում, Պուտինին ընտրում է Պուտինը։ Մեր ժողովուրդն ազատ է։ Անկեղծ ասած, մենք հենց դրա համար ենք պայքարում»,- ասել է Զելենսկին։
Նշենք, որ ռուսական կողմը հղում Զելենսկու պաշտոնավարման ժամկետի ավարտված լինելուն և նոր ընտրություններ չանցկացնելուն, նշում են, որ Զելենսկին ոչ լեգիտիմ նախագահ է։