Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը կարող է հիմք դնել հակամարտության լուծմանը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում։
«Մենք կարող ենք պայմանավորվածություններ ձեռք բերել կայուն խաղաղության հիմնական բաղադրիչների շուրջ՝ միջուկային խնդրի, քաղաքացիական ենթակառուցվածքների և պարենային անվտանգության, մենք պետք է ունենանք նախնական ռազմավարական քննարկում», - պնդում է նա։
Շվեյցարիան Ուկրաինայի վերաբերյալ համաժողովը կանցկացնի հունիսի 15-16-ը Լյուցեռն քաղաքի մոտ։ Հանդիպմանը հրավիրված են մոտ 160 պետությունների ներկայացուցիչներ։ Ռուսաստանը չի հրավիրվել։