Հետևեք մեզ։

Երևան-Իջևան ճանապարհին բախվել են ՀՀ և Չինաստանի քաղաաքացիների մոտոցիկլետները․ կա երեք վիրավոր․ shamshyan.com

17:41, 08 հունիս 2024
Երևան-Իջևան ճանապարհին բախվել են ՀՀ և Չինաստանի քաղաաքացիների մոտոցիկլետները․ կա երեք վիրավոր․ shamshyan.com

Այսօր 10:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Գևորգ Մ․-ի վարած «Suzuki» մակնիշի և Չինաստանի  քաղաքացի 41-ամյա Յեն Ֆեինի Շեյնի վարած «Jiangling» մակնիշի մոտոցիկլետները:

Shamshyan.com-ի տեղեկություններվ, բախման հետևանքով 2 մոտոցիկլավարներն ու Յեն Շեինի ուղևորուհի, Երևանի բնակիչ 34-ամյա Անի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: