Հետևեք մեզ։

Մայրը որդուն լողացնելիս ցանկացել է ջուրը տաքացնել․ ջերմային այրվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1․5 ամսական երեխա. shamshyan.com

19:55, 08 հունիս 2024
Մայրը որդուն լողացնելիս ցանկացել է ջուրը տաքացնել․ ջերմային այրվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1․5 ամսական երեխա. shamshyan.com

Մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գուգարքի բաժին են զանգահարել «Վանաձոր» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «ձախ ոտնաթաթի ջերմային այրվածք 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ մայիսի 27-ին երեկոյան ծնողի կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 1,5 ամսական Ն․ Ծ․-ն, ով այրվածքը ստացել է իրենց տանը՝ տաք ջուրը ոտքին թափվելու հետևանքով:

 

Պարզվել է նաև, որ երեխայի մայրը իրենց տանը իր որդուն լողացնելու ժամանակ ցանկացել է ջուրը տաքացնել, ինչի ընթացքում տաք ջուրը լցվել է երեխայի ոտքին պատճառելով՝ ջերմային այրվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: