Հետևեք մեզ։

Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում Փաշինյանը պատասխանել է օգտատիրոջ՝ կտրոններ վերցնելու մասին հարցին (լուսանկար)

20:58, 08 հունիս 2024
Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում Փաշինյանը պատասխանել է օգտատիրոջ՝ կտրոններ վերցնելու մասին հարցին (լուսանկար)

Փաշինյանը շփվել է  երեխաների հետ, Լոռիում՝ Ախթալայում ու Ճոճկանում, նրանց պաղպաղակ է հյուրասիրել։ «Իսկ որտե՞ղ են պաղպաղակ վաճառում»,- հետաքրքրվել է նա երեխաների հետ հանդիպման ժամանակ և ուղևորվել խանութ՝ հյուրասիրելու երեխաներին։

Այդ ամենի մասին տեսանյութը Փաշինյանը հրապարակել է  Ֆեյսբուքում։

Հայկ Բաղդասարյան անուն-ազգանունով օգտատերը մեկնաբանություն է գրել, հարցնելով․ «Հիմա կտրոնները վերցրե՞լ եք»։

Նիկոլ Փաշինյանը նշել է նրա և պատասխանել․ «Այո»։