Ես խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա կատարված աղաղակող հարձակումը։ Այս մասին թվիթերի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ մտքերը Մետեի և նրա ընտանիքի հետ են»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Կոպենհագենում տղամարդը հարձակվել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա։
Հայտնի է, որ հարձակվողը մոտեցել է Ֆրեդերիկսենին Հին քաղաքի հրապարակում և հարվածել նրան։ Վարչապետը չի տուժել, բայց ցնցված է կատարվածից։