Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կալանավայրից ողջունել է իր «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլիի՝ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու և իր առողջության մասին հոգ տանելու վերաբերյալ։
Սաակաշվիլին ասել է, որ առողջական խնդիրներն առաջացել են ֆիզիկական բռնության հետևանքով։
Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը պաշտպանում է Թինա Բոկուչավայի թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում։
«Ողջունում եմ Լևանի որոշումը՝ հոգ տանել իր առողջության մասին, որը ունի քաղաքական դրդապատճառ և կուսակցության նախագահի պաշտոնից տեղափոխվել Քաղխորհրդի նախագահի պաշտոն։ Չափազանց կարևոր է, որ Լևանը արագ վերականգնվի և ակտիվ մասնակցի վճռական ճակատամարտին։ Ես համաձայն եմ Թինա Բոկուչավայի նոր նախագահ ընտրվելուն և կուսակցության նորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Պետք է ամեն ինչ անենք բոլոր քաղաքական ուժերին համախմբելու համար»,- գրել է Սաակաշվիլին սոցցանցում: