Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը «X» սոցիալական ցանցում մտահոգիչ է անվանել «Ռուսաստանի վրա հարձակման» մասին ԱՄՆ ղեկավարության հայտարարությունները։
Այդպես է նա արձագանքել ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Վիվեկ Ռամասվամիի այն խոսքերին, որ Ջո Բայդենի վարչակազմը և երկկուսակցական «պատերազմացնող խմբակցությունն» իրենց ելույթներում այլևս ոչ այնքան պաշտպանում են Ուկրաինայի «անվտանգությունը», որքան խոսում են Ռուսաստանի վրա «լայնամասշտաբ հարձակման» օգտին։
«Սա շատ մտահոգիչ է», - գրել է Մասկը։