Հետևեք մեզ։

Հսկայական քարերը թափվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. shamshyan.com

12:07, 09 հունիս 2024
Հսկայական քարերը թափվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. shamshyan.com

ծԱյսօր՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում քարաթափում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 Դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ մի քանի հսկայական քարեր են պոկվել ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում և այն հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։