Հետևեք մեզ։

Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում

12:15, 09 հունիս 2024
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում

Գրող Ռաֆայել Մնացականյանը սոցցանցի իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն արձանագրել է տեսախցիկը.

«Գիշերը թեժ էր․․․կեսգիշերին մոտ մի խումբ անհայտ տղամարդիկ (երեքը անվտագության տեսախցիկում երևում են) մուտք են գործել մեր շենքի մուտք, վնասել մալուխները և էլ․հաշվիչների դուռը,մալուխների ծածկույթը/cover-ը/ քերել են  վերանորոգված պատերը և, ամենայն հավանականությամբ, փնտրել թաքցրած թմրամիջոց։ Ավարը վերցնելուց հետո շտապ հեռացել են...

Ինչ տեղափոխվել եմ Հայաստան,ցավոք, դեպքը առաջին անգամ չի պատահում,սակայն առաջին անգամ է, որ հաջողվել է տեսաձայնանգրել կատարվածը։ Տեսանյութը չեմ հրապարակի, հետագա քայլերը ապահովագրելու համար, քանզի իրավական մարմիններին եմ դիմել։


Սա անվտանգության հարց է,քանիցս շենքի բնակիչները վախեցել են անծանոթ տղամարդկանց կասկածելի վարքից մուտքում․․․Էլ չեմ ասում երեխաների մասին․․․Ամեն առավոտ պատուհանից երևում է խաղահրապարակը,որտեղ ևս առավոտ շուտ անծանոթ մարդիկ խոտերի մեջ բան-ման են փնտրում։ Հարգելի Ոստիկանություն, խնդրում եմ քայլեր ձեռնարկել։ Երևանի քաղաքապետարան, ձեզ էլ խնդրում եմ մեր շենքի մուտքը փոխել և տեղադրել կառավարելի դուռ բնակիչների համար։

Այսպես շարունակվել չի կարող․․․Իրոք վտանգավոր է։ Հանուն մեր բնակիչների ու իմ ընտանիքի անվտանգության պատրաստ եմ մասնակցել նաև ֆինանսապես,միայն թե մեկ օր շուտ մեր մուտքի դուռը փոխվի․․․
Շնորհակալություն»: