Հետևեք մեզ։

Երևանում և որոշ շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ

13:52, 09 հունիս 2024
Երևանում և որոշ շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում  անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով: