Ադրբեջանի պետական սահմանային ծառայության երկու զինծառայողներ մահացել են կայծակի հարվածից, հայտնում է Ria-ն՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
«Մայոր Բախիշ Բախիշլին և շարքային Ալի Նագիևը մահացել են կայծակի հարվածից՝ պետական սահմանապահ զորքերի Լենքորանի սահմանային ջոկատի տարածքում սահմանը պաշտպանելու համար հերթապահություն իրականացնելիս»,- ասվում է հրապարակման մեջ։
Պետական սահմանային ծառայությունը հետաքննություն է սկսել, նշվում է հոդվածում։
Ադրբեջանում կայծակի հարվածից երկու զինծառայող է մահացել
14:26, 09 հունիս 2024