Հունական Սիմի կղզում անհետացած BBC-ի հայտնի հաղորդավար Մայքլ Մոսլին մահացած է հայտնաբերվել, հայտնում է Հունաստանի հանրային ERTNews հեռուստաընկերությունը։
Մոսլին անհետ կորել էր չորեքշաբթի երեկոյան։ «Տղամարդուն հայտնաբերել են ERT-ի լրագրողները, ովքեր մշակում էին որոնողական տարածքում արված կադրերը։ Այդ ժամանակ նրանք նկատել են հաղորդավարի անշնչացած մարմինը ժայռերի վրա ընկած: 67-ամյա հեռուստահաղորդավարի մարմինը հայտնաբերվել է Այա Մարինա լողափում գտնվող ցանկապատի վրա», - հաղորդում է հեռուստաալիքը:
BBC-ի հայտնի հաղորդավարին Հունաստանում մահացած են գտել
14:56, 09 հունիս 2024