Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հրվ. Կովկասում արդար խաղաղության հաստատմանը և ինքնիշխանությանը․ Բայդենի և Մակրոնի հայտարարությունը

15:21, 09 հունիս 2024
ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հրվ. Կովկասում արդար խաղաղության հաստատմանը և ինքնիշխանությանը․ Բայդենի և Մակրոնի հայտարարությունը
ԱՄՆ–ն և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը։ Այս մասին ասվում է Էմանուել Մակրոնի և Ջո Բայդենի համատեղ հայտարարությունում, որը արվել է փարիզյան բանակցությունների ընթացքում։
 
«Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Նրանք աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ ի շահ տարածաշրջանի ողջ ժողովրդի»,-ասվում է հայտարարությունում։
 
Անդրադառնալով Վրաստանին հայտարարությունում ասվում է․ «Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հաստատում են իրենց հավատարմությունը՝ կանգնելու վրաց ժողովրդի կողքին՝ իրենց եվրատլանտյան ձգտումներում»։ Նախագահները կոչ են անում «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը հարգել հանրության ցանկությունները՝ վերադառնալով եվրատլանտյան ուղի։