Հետևեք մեզ։

Նոր Նորքի թաղապետը` բողոքի նոտայի պատճառ. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին

17:34, 09 հունիս 2024
Նոր Նորքի թաղապետը` բողոքի նոտայի պատճառ. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է Բուչա: Մոսկվան այդ քայլը համարում է ոչ բարեկամական:

Այս մասին NEWS.ru-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Մայրաքաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարներ Տիգրան Տեր-Մարգարյանի և Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացիչ Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչի քաղաք պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մեզ անհանգստացնում է Ուկրաինայի Զինված ուժերի կարիքներին նրանց կողմից օգնություն տրամադրելը և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարությունները։ Մենք բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ-ին»,- ասել է Զախարովան:

 

Նա հիշեցրել է, որ Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» արեւմտամետ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դաշնակիցն է, ուստի նրա արձագանքը միանգամայն հասկանալի է։ Զախարովան նաև ցավալի է համարել, որ Հայաստանի իշխանությունները համամիտ են նման հայտարարություններին։

 

Հունիսի 2-ին հայկական պատվիրակության այցի մասին հայտնել է ուկրաինական AnalitikaUA գործակալությունը՝ հղում անելով Բուչայի քաղաքային խորհրդի մամուլի ծառայությանը։ Ըստ հրապարակումների` Տեր-Մարգարյանը, քննարկել է «Բուչան համայնքի և Երևանի Նոր Նորք թաղամասի համագործակցությունը» և հայտարարել, որ «Երևանը միշտ աջակցելու է ռուսական ագրեսիայից տուժածներին»։