Այս պայքարը արժեքների և քաղաքակրթական վերափոխման մասին է՝ ճշմարտության, արդարության, հաղթանակի և վերջնական Հաշտության և դրա վրա կառուցված օրակարգի մասին է․ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում ասել է շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Միայն խելագարը կարող է ձգտել պատերազմի, բայց նաև միայն խելագարը կարող է ձգտել մուրացիկ խաղաղության, որն ինքնին պատերազմի ամենամեծ սպառնալիքն է»,-ասել է Սրբազանը։