Մենք մնալու ենք այստեղ՝ վրանների և մեքենաների մեջ։ Ոստիկանները Դեմիրճյան փողոցն են փակել, մենք՝ Բաղրամյան պողոտան. այս մասին հայտարարեց Բագրատ սրբազանը և ցուցարարները կառավարական ամառանոցի հարակից տարածքից տեղափոխվեցին Բաղրամյան պողոտա:
Այնտեղ վրաններ են տեղադվել, խարույկ են վառել և շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ խոսքն ուղղելով քաղաքացիներին ասաց.
«Ժողովուրդ ջա՛ն, եկե՛ք ու միացե՛ք մեզ, մենք ոչ մի տեղ չենք գնում, գործողությունների ժամն է եկել»: