Հետևեք մեզ։

Սահմանամերձ տարածքում ադրբեջանցի զինծառայող է կորել

09:20, 10 հունիս 2024
Սահմանամերձ տարածքում ադրբեջանցի զինծառայող է կորել

Հունիսի 9-ին Նախիջեւանի Սադարակ շրջանի Գյուննուտ բնակավայրի ուղղությամբ անհայտ կորել է ադրբեջանական բանակի զինծառայող Հուսեյնով Ջեյհուն Թոֆիգ օղլուն։

Ադրբեջանի ՊՆ-ից հաղորդում են՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ զինծառայողին գտնելու ուղղությամբ։