Հետևեք մեզ։

Երևանը շարունակում է ֆինանսական պարտավորություններ ունենալ՝ համաձայն ՀԱՊԿ կանոնադրության, դա համաշխարհային պրակտիկա է․ ՌԴ ԱԳՆ

10:14, 10 հունիս 2024
Երևանը շարունակում է ֆինանսական պարտավորություններ ունենալ՝ համաձայն ՀԱՊԿ կանոնադրության, դա համաշխարհային պրակտիկա է․ ՌԴ ԱԳՆ

Երևանը շարունակում է ֆինանսական պարտավորություններ ունենալ՝ համաձայն ՀԱՊԿ կանոնադրության, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։


Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել է, որ Երևանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և մասնակցելուց սույն որոշմամբ նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը։


Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ «ամեն դեպքում մենք ելնում ենք նրանից, որ Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն Կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի»։


«Ի դեպ, սա միջազգային կազմակերպությունների համաշխարհային պրակտիկա է, որտեղ «ֆինանսական կարգապահությունը» պահպանվում է՝ անկախ կողմերից մեկի՝ անդամակցությունը «կասեցնելու» կամ նույնիսկ դադարեցնելու ցանկությունից»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։