Իրանի արտահերթ նախագահական ընտրություններում կպայքարի 6 թեկնածու։
Այս մասին հայտնում է «Թասնիմ» գործակալությունը։
Այդ թեկնածուներն են Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, Իրանի Իսլամական Անվտանգության խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին, արդարադատության և ներքին գործերի նախկին նախարար Մուստաֆա Փուրմոհամմադին, պատգամավոր Մասուդ Փեզեշիկյանը և Իրանի նախագահի ներկայիս փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին։
Խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանիի, նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, նախկին փոխնախագահ Իսհակ Ջահանգիրիի և ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի թեկնածությունները չեն հաստատվել արտահերթ ընտրություններում։
Նշենք, որ այսօր Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը ՆԳՆ է ուղարկել այն թեկնածուների անունները, ովքեր մասնակցելու են նախագահական ընտրություններին։
Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։