Իրանական կողմը հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին, սակայն չի ընդունում տարածաշրջանային սահմանների փոփոխությունները։
Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին՝ պատասխանելով, այսպես կոչված. «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին։
«Իրանական կողմը աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, սակայն Թեհրանը դեմ է ցանկացած նախագծերի և նախաձեռնությունների, որոնք կփոխեն տարածաշրջանի ժողովրդագրությունը և սահմանները»,- ասել է Քանին։