Ինչպես սահմանել էինք, այդպես էլ գնում է, հիմա ուզում եմ կոչ անել ժողովրդին՝ ժամը 15։30-ին այստեղ լինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։
«Ժամը 16։00-ին Խորհրդի նիստն է, 15։30-ին թող այստեղ լինեն, և մենք խնդիրների կատարմանն անցնենք այնպես, ինչպես սահմանել ենք։ Մենք մեր օրինական պահանջները իրականացնելու ենք»,- ասաց Սրբազանը։
Անդրադառնալով իր՝ Կանադայի քաղաքացիության վերաբերյալ հարցին, Սրբազանն ասաց․ «Այստեղ ամբողջը հիմնված է ոչ թե օրենքի, այլ իրավունքի գերակայության վրա, երկրորդ՝ դա ինձ համար խնդիր չէ, կարևորը արդյունքին հասնելն է»։
Խոսելով ԱԺ խորհրդի նիստի օրակարգի մասին և պատասխանելով այնտեղ վարչապետի թեկնածու առաջադրելու հարցին, Սրբազանը նշել է․ «Վարչապետի թեկնածու առաջադրելու մասին դեռ խոսք չկա։ Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»։
Բագրատ Սրբազանը նշեց, որ իր՝ որպես վարչապետի թեկնածու առաջադրման մասին այս պահին խոսք չկա։