Երևանի ավագանին արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հաստատեց Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցը հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի անվամբ անվանակոչելու որոշումը:
Երևանի ավագանու մեկ այլ որոշման համաձայն՝ մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ փողոցն էլ այսուհետ կկրի հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու անունը: