Կրեմլը հիասթափված չէ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ոչ բարեկամ երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից։ Риа Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, Կրեմլը չունի նման ափսոսանք կամ հիասթափություն, մենք համաձայն չենք այդ տեսակետի հետ», - ասաց Պեսկովը՝հարցին, թե արդյոք Կրեմլը հիասթափված է ոչ բարեկամ երկրների լրագրողների հարցերից Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Ֆորումի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրույց է ունեցել խոշոր միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների, այդ թվում՝ ՌԴ-ի ոչ բարեկամ երկրների ներկայացուցիչների հետ։