«Պեկին-Փարիզ» ավտոերթի ամենահին մեքենան՝ ամերիկյան LaFrance Type 10, արտադրված 1914 թվականին, երթի ժամանակ հրդեհվել է։
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ այսօր առավոտյան Բաքվի ելքի մոտ տեխնիկական պատճառներով հրդեհ է բռնկվել Բաքվից Վրաստան մեկնող ավտոմեքենայում։
Մեքենայի սեփականատերը նախագծի ղեկավար, Hero-Ero ակումբի ղեկավար Թոմաս դե Վարգաս Մաչուկան է։
«Պեկին-Փարիզ» ավտոերթի մասնակից այլ եզակի ռետրո մեքենաներ այս պահին ադրբեջանական Շամախի քաղաքում են։