Հետևեք մեզ։

Հունիսի 11-ին մեկնարկում է բուհերի ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը

14:07, 10 հունիս 2024
Հունիսի 11-ին մեկնարկում է բուհերի ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը

Հունիսի 11-ին, մեկնարկում է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը: 

ԳԹԿ-ն հաղորդում է, որ քննական առաջին օրը հանրապետությունում 1176 դիմորդ քիմիա է հանձնելու, 259-ը՝ ռուսերեն (2023-ին այդ թվերը եղել են 1210 և 313 համապատասխանաբար): Մարզերում քիմիա է հանձնելու 677, Երևանում՝ 499 հոգի:

Ռուսաց լեզու հանձնողները մարզերում  199-ն են, Երևանում՝ 60-ը: Գործելու է 15 քննական կենտրոն, որից  11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում:

Երևանի քննական կենտրոններն են՝ թիվ 11 հիմնական (ՀԱԹ), թիվ 189 ավագ (Դավիթաշեն), թիվ 14 հիմնական (Կենտրոն) և թիվ 190 ավագ (ՀԱԹ) դպրոցներ:

Դավիթաշենում գտնվող թիվ 189 ավագ դպրոցի քննական կենտրոնում 60 հոգի ռուսերեն է հանձնելու, 100-ը՝ քիմիա:

ՄՆացած քննական կենտրոններում միայն քիմիա են հանձնելու. թիվ 11-ում՝ 140 հոգի, թիվ 14-ում՝ 120 և թիվ 190-ում՝ 139 հոգի։