Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական, Հյուսիս-Հարավ միջանցքի գծով հատուկ ներկայացուցիչ Իգոր Լեւիտինի հետ։
Այս մասին տեղեկություն է հրապարակել «Թասնիմ» գործակալությունը։
Հաղորդվել է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր։
Ըստ տեղեկությունների՝ հունիսի 10-11-ը Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում տեղի կունենա BRICS-ի տասը երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) արտգործնախարարների հանդիպումը։
Ալի Բաղերին ավելի վաղ հանդիպել էր Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ։