3 ժամ առաջ ԱԺ մուտքագրվել է առաջարկ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, որի օրակարգում լինելու է մեկ հարց՝ ԱԺ-ի ուղերձը՝ ուղղված կառավարությանը՝ հրաժարական ներկայացնելու համար։ Այս մասին ասվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան գրառման մեջ, որտեղ հղում է արվում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։
Նախաձեռնությունը ստորագրել է 33 պատգամավոր։