Հետևեք մեզ։

Իլհամ Ալիևը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել է Անկարա

14:55, 10 հունիս 2024
Իլհամ Ալիևը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել է Անկարա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հունիսի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Անկարա։

Անկարայի Էսենբոգա օդանավակայանում Ալիևին ողջունել են Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և այլ պաշտոնյաներ։