ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ ԱԺ խորհուրդը կմերժի ընդդիմադիրների՝ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությունը։
«Բա ի՞նչ պիտի անենք, իսկ ինչո՞ւ պետք է չմերժենք, կարո՞ղ եք մեկ պատճառ ասել։ Որովհետև տարի մեկ պետք է մարդ փոխեն, գա՞ն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացություններն միջնորդություն են ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու առաջարկով։ Նշվում է, որ նիստի օրակարգը լինելու է կառավարության հրաժարականի պահանջը։