Հետևեք մեզ։

Ադրբեջանցի զինծառայողի՝ սահմանը հնարավոր հատելու վերաբերյալ «ԱԱԾ-ում փաստական տվյալներ չկան»․ «Ազատություն»

14:02, 10 հունիս 2024
Ադրբեջանցի զինծառայողի՝ սահմանը հնարավոր հատելու վերաբերյալ «ԱԱԾ-ում փաստական տվյալներ չկան»․ «Ազատություն»

Ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցել են ԱԱԾ-ից։

 

ԱԱԾ-ից հավելել են՝ նոր տեղեկատվության լինելու դեպքում լրացուցիչ պարզաբանում կներկայացնեն։

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է՝ դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական բանակի զինծառայողի անհետացման մասին Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները