Հետևեք մեզ։

Կալիֆորնիայում արջը կերել է 71-ամյա կնոջը՝ իր իսկ տանը

16:16, 10 հունիս 2024
Կալիֆորնիայում արջը կերել է 71-ամյա կնոջը՝ իր իսկ տանը

Կալիֆորնիայում արջը կերել է 71-ամյա կնոջը՝ իր իսկ տանը, գրում է Los Angeles Times-ը։ Դաունիվիլից 71-ամյա Պատրիս Միլլերի մասունքները հայտնաբերվել են դեռևս անցյալ նոյեմբերին:

 

Սկզբում քննիչները ենթադրում էին, որ կենդանին գտել է առանց կենդանության նշանների մի կնոջ և կերել նրան։ Սակայն անցյալ ամիս ավարտված դիահերձման եզրակացությունը ցույց է տվել, որ կնոջը սպանել է արջը, որը բռնել կամ կծել է նրա պարանոցը:

 

«Սև արջերը վտանգավոր կենդանիներ չեն, բայց եթե նրանք ընկալում են տները որպես սննդի հեշտ աղբյուր, նրանք կորցնում են իրենց բնական վախը մարդկանցից և սկսում են ավելի համարձակ վարվել։ Այս դեպքն ամենադաժանն է ԱՄՆ պատմության մեջ»,- աղբյուրի հաղորդմամբ՝ ասել է Կալիֆորնիայի վայրի բնության պահպանության ծառայության ներկայացուցիչ Պիտեր Թայրան:

 

Միլլերը դարձել է առաջին մարդը, ով մահացել է արջի հարձակման հետևանքով Կալիֆորնիա նահանգում։ Դա պայմանավորված է նրանով, որ սև արջերը հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա, իսկ իրենց ագրեսիվությամբ հայտնի գորշ արջերն այդ տարածքում չեն հայտնվել ավելի քան մեկ դար: