Մեր ժողովրդի քվեով այս շենքում գտնվող տարաբնույթ մարդկանց բարբաջանքները ուղղակիորեն անտեսված են, մեր լրագրողների խնդրում եմ՝ գոնե ինձ հետ այդ թեմաներին չանդրադառնալ, այնտեղ արժեք գոյություն չունի։ Այս մասին ԱԺ-ի դիմաց հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը եղել է ժողովրդի պահանջը։
«Ժողովրդի պահանջն է եղել, որպեսզի անվստահության գործընթացը տեղի ունենա։ Եթե այդ պահանջը մերժվում է, մենք էլ պետք է ստիպված լինենք այդ մարդկանց գործի չթողնել։ Իրենք իրավունք չունենք մեր վճարած հարկերի հաշվին աշխատել իբրև թե։ Չգիտես՝ ում և ինչի համար աշխատել։
Հսկայական ոստիկանական շարքեր են այստեղ, երեկ ոստիկանապետին եմ ասել, ընդհանրապես, իրենց գլուխը եղած անհասկանալի կերպարներին, իրենք հոխորտում են այնքանով, որքանով թվում է, թե պաշտպանված են ոստիկանական շարքերով։ Մի րոպե այս կողմ կանգնեն շարքերից, նրանք որպես տղամարդ, որպես մարդ չկան»,-ասաց Սրբազանը։