ԱԺ խորհուրդը չի ընդունել արտահերթ նիստ անցկացնելու առաջարկը, ՔՊ-ն ամբողջական կազմով դեմ է քվեարկել նախագծին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Կոնջորյանը։
Նա նշեց, որ ընդդիմադիրների ներկայացրած ուղերձում երկու հատված կար՝ քաղաքական բնույթի հարցեր, որոնք վերաբերել են սահմանազատմանը, իսկ մյուս հատվածում վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկն էր։
«Մենք նման օրակարգ չունենք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մեզ համար այդ օրակարգը քննարկելի չէ»,- ասաց Կոնջորյանը։