Այսօր հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտների և տարածաշրջանային խնդիրների շուրջ կատարված աշխատանքը։
Նշենք, որ Ջեյհուն Բայրամովն այսօր գործուղման է մեկնել Գերմանիա։ Հաքան Ֆիդանն էլ իր հերթին այցելում է Մոսկվա։