Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը և Քրիստինա Քվինը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

18:38, 10 հունիս 2024
Ալեն Սիմոնյանը և Քրիստինա Քվինը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
 
Քննարկվել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը:
 
Զրույցի առանցքում են եղել Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
 
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու իրավունքներին վերաբերող բարեփոխումներին:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցության ընդլայնման քննարկումներն առաջիկա փոխայցերի ընթացքում: