Հետևեք մեզ։

ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ՀՀ արտահերթ նիստ` Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին օրակարգով

20:00, 10 հունիս 2024
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ՀՀ արտահերթ նիստ` Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին օրակարգով

Կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին` օրենքի ուժով:

Համապատասխան որոշումը ստորագրել է Ալեն Սիմոնյանը.

 

««Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով.

«Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» նախագիծ»»: