Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյանի վարչական տարածքում՝ Քոբայրի վանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը փակվել է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Հողազանգվածը թափվել և լցվել է նաև երկաթգծի վրա:Այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ միանգամից մի քանի հատվածներում, քանի որ քարաթափումն ու փլուզումները տարբեր հատվածներում են եղել: Ըստ նախնական տեղեկությունների՝ քարաթափման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Կայքի տեղեկություններով, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և Ալավերդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ժամանել ու արդեն ճանապարհը բացելու ուղղությամբ հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են կատարում: