Շարժման այս փուլում հանրային կոնսոլիդացիան պետք է վերածվի քաղաքական կապիտալի: Մենք պետք է այլևս լսենք քաղաքական թեզեր։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
«Շարժման այս փուլում հանրային կոնսոլիդացիան պետք է վերածվի քաղաքական կապիտալի, հարթակից մենք պետք է լսենք ոչ միայն բարոյախրատական խոսք, այլև քաղաքական կոնտենտ: Պետք է շարադրեն այն թեզերը, որոնց իրականացմանը այս շարժումը պետք է հետամուտ լինի, որպեսզի այն սպառնալիքները, որոնք ձևավորվել են հայոց պետականության, սահմանների անձեռնամխելիության տեսանկյունից կամ մեղմվեն, կամ նման սպառնալիքների ձևավորման գործընթացը դանդաղեցվի, եթե ոչ բեկվի»,-ասաց նա։