Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, ով Մերձավոր Արևելքում է՝ խթանելու Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը՝ իսրայելցի պատանդների ազատ արձակման դիմաց։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմի իր գրասենյակում այս պահին հանդիպում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Հանդիպմանը մասնակցում են ռազմավարական հարցերի նախարարը, Ազգային անվտանգության խորհրդի նախագահը և պետքարտուղարի խորհրդականը»,-ասված է հայտարարության մեջ։