Հենրիխ Մխիթարյանը, Յուրգեն Կլոպը, Էրլինգ Հոլանդը, Ջեյդոն Սանչոն և Դորտմունդի «Բորուսիայի» այլ նախկին ֆուտբոլիստներ տեսաուղերձով դիմել են Մարկո Ռոյսին, ով վերջերս հայտարարել էր դորտմունդյան ակումբից հեռանալու մասին, գրում է Armsport.am-ը:
«Ցավում եմ, երբ լսում եմ, որ այսքան տարի հետո հեռանում ես Դորտմունդի «Բորուսիայից»։ Դու ակումբի խորհրդանիշն էիր, այս թիմի համար ամեն ինչ էիր։ Բայց քո ճանապարհորդությունը շարունակվում է: Մաղթում եմ քեզ ամենայն բարիք քո կյանքի հաջորդ գլխում: Շնորհակալություն և շուտով կտեսնվենք, իմ ընկեր»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանի տեսաուղերձը՝ 5։52 րոպից։