Հետևեք մեզ։

Մարգահովիտ գյուղում այրվել է 11 տոննա պահեստավորած անասնակեր

23:30, 10 հունիս 2024
Մարգահովիտ գյուղում այրվել է 11 տոննա պահեստավորած անասնակեր

Հունիսի 10-ին, ժամը 17:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։48-ին, մարվել՝ 21։02-ին։ Այրվել է մոտ 11 տոննա պահեստավորած անասնակեր։

Վերլուծական