ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը բողոքի հացադուլ է հայտարարել։
«Ծրագրված է գործողությունների շարք կազմակերպել, և մենք՝ որպես հավատով լցված մարդիկ, տրամադրված ենք լսելու, թե ինչ կասի Սրբազանը։ Այս պայմաններում հասկանում ենք, որ այդքան էլ ազնիվ չի դա, նշանակում է մենք շատ մեծ բեռ ենք դնում մի մարդու ուսերին»,-ասաց Հայրիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ հավելելով, որ արդեն 1 օր է, ինչ հացադուլ է հայտարարել։
Հայրիկյանը նշեց՝ թող դա ոչ ոքի չմտահոգի, իր համար դժվարություն չի ներկայացնում։
«Որպեսզի խոսքս ավելի լսելի լինի Ամենակարողին»,-ասաց նա։