Հետևեք մեզ։

Հյուսիսային Օսիայում ռուսական ՍՈւ-34 ինքնաթիռ է կործանվել, անձնակազմը զոհվել է

09:16, 11 հունիս 2024
Հյուսիսային Օսիայում ռուսական ՍՈւ-34 ինքնաթիռ է կործանվել, անձնակազմը զոհվել է

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը կործանվել է Հյուսիսային Օսիայում, անձնակազմը  զոհվել է։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։


«Հյուսիսային Օսեթիա-Ալանիա Հանրապետությունում՝ լեռնային տարածքում, պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը։

 

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել ամայի տարածքում, ավերածություններ չկան: Անձնակազմը մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Հստակեցվում է, որ ինքնաթիռի կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։