Մոսկվա այցելած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեկ երեկոյան ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։
ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ կողմերի ուշադրության կենտրոնում են եղել նաև Ուկրաինան, ինչպես նաև Գազայի հատվածում և Սիրիայում տիրող իրավիճակը։