Հետևեք մեզ։

«Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը չեմ ողջունում, նրանք ոչ թե մտադիր են անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, այլ հայտարարությամբ դիմել վարչապետին․ Էդգար Ղազարյան

11:05, 11 հունիս 2024
«Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը չեմ ողջունում, նրանք ոչ թե մտադիր են անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, այլ հայտարարությամբ դիմել վարչապետին․ Էդգար Ղազարյան

Քառօրյա նիստի ժամանակ ԱԺ-ն պետք է հաստատի օրակարգը, դա հաստատվում է նաև ԱԺ պատգամավորների առաջարկներով, հետևաբար ցանկացած հարց ԱԺ-ն իրավասու է ներառել օրակարգում և դարձնել քննարկման առարկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

 

«Ես կարծում եմ, որ վարչապետին անվստահություն հայտնելու հարցը պետք է դառնա ԱԺ նախ հերթական նիստի օրակարգային հարց»,- ասաց Ղազարյանը։

 

Անդրադառնալով արտահերթ նիստին և դրա օրակարգին՝ Ղազարյանն ասաց․  «Անկեղծ ասած, «Հայաստան» խմբակցության երեկվա նախաձեռնությունը ևս չեմ ողջունում, ինչ, որ ներկայացվեց, դա ոչ թե իրենք մտադիր են վարչապետի անվստահութոյւն հայտնելու գործընթաց նախաձեռնել, այլ ԱԺ հայտարարության նախագիծ քննարկել, որով դիմեն վարչապետին, որ ինքը հրաժարական տա։ Դա իրավական ոչ մի հետևանք չունեցող մոտեցում է։ Եթե անգամ այդ նիստը կայանա, եթե նույնիսկ այդ ուղերձը ընդունեն, դա ոչ մի իրավական հետևանք չի առաջացնում։ Նիկոլ Փաշինյանը լսում է ուղերձը, ասում է՝ չեմ ներկայացնում։

 

Եթե ենթադրենք Բագրատ Սրբազանը առաջադրվում է վարչապետի թեկնածու, քվեարկում է և նա ընտրվում է վարչապետ, վարչապետ է դառնում Բագրատ Սրբազանը»։