Պարզվեց, որ ԱԺ նախագահը ձևակերպում է քաղաքական գնահատական այն իրավական պահանջին, որը ամրագրված է Սահմանադրությամբ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ավելի վաղ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությանը արտահերթ նիստին վերաբերյալ։
«Մինչդեռ երբ խոսք է գնում ԱԺ բնականոն գործունեության մասին, դրա կարևոր տարր համարվող արտահերթ նիստը պետք է կայանա, բայց երբ մեծամասնության ներկայացուցիչն է հայտարարում, որ այո, դա նորմալ է, երկու արձանագրում է առաջանում։ Առաջինը՝ ԱԺ քաղաքական մեծամասնությունը տապալում է իր սահմանադրական պարտականությունները, և երկրորդը՝ ԱԺ նախագահը ոչ թե ապահովում է ԱԺ բնականոն գործունեությունը, այլ բացառապես իր նեղ քաղաքական թիմի նպատակադրումն ու ցանկությունը։
Սա արձանագրում է, որ քաղաքական մեծամասնությունը խուսափում և փախնում է այս կարևոր հարցի քննարկումից։ Սա սահմանադրական ուղիղ պահանջ է, ավելին՝ ՍԴ մի շարք որոշումներում արձանագրվել է, որ սա անպայման պետք է ունենա հետևանք»,-ասաց Մինասյանը։