Իրենք ուզում են Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից և իրենք գան իշխանության։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը։
«Հիմա մեր դիրքորոշումն է՝ իրենք մեզնից իշխանություն չեն ստանալու, իշխանություն կարող են ստանալ ժողովրդից, եթե մասնակցեն հերթական խորհրդարանական ընտրություններին և ժողովուրդը համարի, որ իրեն պետք է քվե տա»,- ասաց Ռուբինյանը։
Հարցին՝ ինչ կլինի, եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները, Ռուբինյանը պատասխանեց․ «Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, ոչինչ տեղի չի ունենա։ Սահմանադրական և օրենսդրական ճգնաժամ չի առաջանում»։
Դիտարկմանը, թե կարող է քաղաքական ճգնաժամ առաջանալ, Ռուբինյանը արձագանքեց․» Քաղաքական ճգնաժամ կարող է առաջանալ, երբ ընդդիմությունը ներկայացնում է հանրության մեծ հատվածի վստահությունը և եթե իրենք հեռանում են, դրանից կարող է փոխվել որևէ բան։ Կարծում եմ կհամաձայնեք՝ մենք գործ չունենք նման ընդդիմության հետ»։