Հետևեք մեզ։

Եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում, խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը․ Ռուբեն Ռուբինյան

12:56, 11 հունիս 2024
Եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում, խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը․ Ռուբեն Ռուբինյան

Մոտ ենք խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականցնելուն և մենք մեր կողմից պատրաստ ենք շատ արագ ամբողջականացնել այն և ստորագրել։ Բնականաբար, այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ ամբողջականացված չէ։

 

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

 

Հարցին՝ հնարավո՞ր է մինչև COP29-ի գագաթաժողովին ստորագրվի խաղաղության պայմանագիրը, Ռուբինյանը պատասխանեց․ «Եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում, ես խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը»։