Կրեմլը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր հրաժարականի մասին լուրերը։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Մակրոնի կուսակցությունը արագորեն կորցնում է իր դիրքերը։
«Թվում է՝ ֆրանսիացիներին ինչ-որ բան դուր չի գալիս»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ «Եվրոպա 1» ռադիոկայանը հայտնել էր, որ Մակրոնը դիտարկում է հրաժարական տալու հնարավորությունը՝ հաշվի առնելով Եվրախորհրդարանի ընտրություններում աջակողմյան կուսակցությունների հաջողությունները։